Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

Զախարին-Գեդի գոտիներ. armeniamedicalcenter.am

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն, երբեմն՝ ցավոտ: Ավելի ուշ այդ շրջաններն անվանվեցին Զախարին-Գեդի գոտիներ:

Օրգաններին համապատասխանող մաշկային հատվածներով առաջնորդվելով հնարավոր է նաև մաշկի գերզգայունության կամ ցավի դեպքում հասկանալ, թե որ օրգանն է հակված հիվանդության, կամ արդեն խնդիր ունի՝ առանց արտահայտված ախտանշանների:

Երբեմն ախտորոշումն իրականացվում է այդ գոտիներում սեղմման միջոցով: Նորմայում՝ նույնիսկ ուժեղ սեղմելիս, պետք է զգացվի ճնշում, ոչ թե ցավ: Եթե ցավ է արտահայտվում, նշանակում է, որ խնդիր կա ոչ միայն տվյալ հատվածում, այլ նաև այդ շրջանի հետ կապված օրգան-համակարգում կամ հյուսվածքներում:

Մարմնի մակերեսի ցավոտ շրջաններն անվանվում են նաև ներկայացուցչական գոտիներ:


Նրանք մակերեսում ներկայացնում են իրենց հետ ռեֆլեկտոր կերպով կապված ներքին օրգանի վիճակը:

Ընդ որում, խնդիրն ավելի շուտ ի հայտ է գալիս մաշկի մակերեսային շրջանում, քան հենց օրգանում: Օրինակ, մարդը դեռևս չի զգում որևէ ախտանշան լյարդի ցիռոզի, արգանդի միոմայի, երիկամային խնդրի, նույնիսկ օնկոլոգիայի ժամանակ, սակայն
ներկայացուցչական գոտիներն արդեն աղաղակում են:

Եվ եթե ծանոթ եք մաշկային գոտիների և օրգանների կապին, կարող եք ճշգրիտ կերպով պարզել օրգանիզմում կատարվող դեռևս աննշմարելի փոփոխությունները:

Սեղմելիս տվյալ հատվածում առաջացող ցավն առաջ  է  գալիս այդ շրջանում հարթ մկանների կծկանքով: Այդտեղ զարգանում է անոթային կանգ, դանդաղում են նյութափոխանակային գործընթացները և արյան շրջանառությունը: Հաճախ այդ շրջաններում կարելի է տեսնել հեմատոմաներ կամ կապտուկներ՝ առաջացած առանց պատճառի կամ աննշան պատճառից:

Խնդիր ունեցող բուժառուի մոտ համապատասխան գոտիում բժշկական վակուումային ապակյա տարաներ /բանկա/ դնելիս առաջանում են շատ մեծ հեմատոմաներ, որոնք և՛ ախտորոշիչ, և՛ բուժական նշանակություն ունեն: Օրգանիզմն այդ տեղում սկսում է ակտիվ կերպով արագացնել արյան և լիմֆայի շրջանառությունը, որպեսզի ներծծի հեմատոման: Դրա արդյունքում բացվում են նաև փակ մազանոթները, լուծվում են կանգային և տոքսիկ օջախները: Հաճախ հնարավոր է տեսնել, թե ինչպես նույնիսկ բարորակ գոյացությունները, բարդ անոթային կանգային գործընթացները օրգանիզմը ներծծում է կապտուկի կամ հեմատոմայի հետ: Այս արդյունքի վրա է հիմնված աուտոհեմոթերապիան, որի դեպքում, սակայն, հեմատոման առաջանում է այլ կերպ:

Վակուումային տարաներով առաջացած հեմատոման հաջորդ անգամ այլևս չի առաջանում։ Դա նշանակում է, որ այդ գոտին կարգավորվել է, շրջանառությունը կայունացել, իսկ անոթները դարձել են ավելի ամուր և առաձգական:

Այս միջամտության հակացուցումներն են՝ օնկոլոգիան, հեմոֆիլիան, թարախային վերքերը և այլն: Սովորաբար բժիշկները անհայտ պատճառի գլխացավերի ժամանակ նշանակում են ցավազրկող հաբեր, որոնք ամենևին էլ չեն լուծում իրական խնդիրը: Մինչդեռ այդ ցավի պատճառը իննսունինը տոկոս դեպքերում գլխուղեղից դեպի դուրս արյան հոսքի խանգարումն է և ուղեղի թթվածնային քաղցը: Այդ խանգարման հիմքում պարանոցի և քունքային մկանների կծկանքն է, որի հետևանքով սեղմվում են երակները: Պարանոցի մկանային կծկանքը ռեֆլեկտոր կերպով առաջանում է լեղապարկում լեղու կանգով, նրա լարվածությամբ: Իսկ լեղու կանգն էլ՝ իր հերթին, հետևանք է նյարդային լարվածության և սթրեսի:

Այս կապերը կարելի է ներկայացնել ավելի կարճ. Սթրես-լեղապարկի կծկանք- պարանոցի և քունքերի մկանների կծկանք-գլխուղեղի երակային կանգ-գլխացավ:

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հիվանդությունների մեծամասնության պատճառը հուզական գործոնն է:

Մարմնի մակերեսին գերզգայուն կամ ցավոտ շրջան հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է անցնել համապատասխան օրգանի հետազոտություններ /ՈՒՁՀ և այլ հետազոտություններ/:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ